Կանչում են ու խնդրում կատվին օգնել. «Շտապօգնությունն» անհեթեթ կանչերի պակաս չի զգում

«Շտապօգնության» կանչերի ընդհանուր թիվը 2019թ.-ին եղել է 262 441, իսկ հոսպիտալացվածների թիվը 59 671 է կազմել։ Սա նույնպես խոսում է այն մասին, որ զանգերի զգալի մասը չպետք է ուղղված լիներ «Շտապօգնությանը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի— Sputnik. «Շտապօգնությունը» շարունակում է ստանալ անհիմն կանչեր, դրանց թիվը չի նվազում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով նախորդ տարվա կանչերը, նշեց «Շտապժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Վերջերս, օրինակ, մեկը զանգել էր ու ասել, որ վատ է զգում։ «Շտապօգնության» բրիգադի այցից հետո կինն ասել էր, որ ուզում է ընդամենն իր կատվին օգնություն ցուցաբերեն»,–պատմեց նա։

Ստեփանյանը հայտնեց` «Շտապօգնության» կանչերի ընդհանուր թիվը 2019-ին եղել է 262 441, իսկ հոսպիտալացվածների թիվը 59 671 է կազմել, ինչը նույնպես փաստում է այն մասին, որ զանգերի զգալի մասը չպետք է «Շտապօգնությանն» ուղղված լիներ։

Երբ զուգարանի դուռը բացում ես, թվում է` ինչ–որ աղետյալ շրջանում ես. Փաշինյան

Հայաստանում արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանի երկու մարզերից

Բացի այդ, նախորդ տարի զգալի ավելացել է նաև «Շտապօգնության» կանչերի թիվը։ 2018թ.–ի համեմատ` 2019թ.–ին 14 558 կանչ ավելի է եղել։ Նախորդ տարի կանչերի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 59 671 հիվանդ, ինչը 5565–ով ավել է 2018-ին հիվանդանոց տեղափոխվածների թվից։ Կանչերի նման ավելացումը, ըստ Ստեփանյանի, կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ «Շտապօգնության» պարկը թարմացվել է, և մարդիկ ուզում են ծանոթանալ նոր սարքավորումներին, իրենց աչքով տեսնել դրանք։

Նա նշեց, որ «Շտապօգնության» պարկի նախորդ` 2011թ.–ի թարմացման ժամանակ նույնպես կանչերի զգալի աճ է նկատվել։

«Շտապօգնության» կանչերի մեծ մասը սրտանոթային, սուր շնչառական վարակներից գանգատներն են եղել, ինչպես նաև վնասվածքները։ Ստեփանյանը տեղեկացրեց` սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված կանչերն անցյալ տարվա համեմատ 213 դեպքով նվազել են:

Տոնական օրերին ավելացել են շտապօգնության կանչերը. ինչից են գանգատվել

Ինչ վերաբերում է շմոլ գազից թունավորման դեպքերով կանչերին, ապա 2019–ին գրանցվել է 73 դեպք, որն ընդամենը 8–ով է ավել 2018–ին գրանցված դեպքերից։

«Մանկական կանչերի թիվը նախորդ տարի եղել է 27 075, որը 2018-ի համեմատ ավել է 506-ով։ Հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը 2019-ին եղել է 11 183, որը նույնպես ավել է 2018-ի տվյալների համեմատ` այս դեպքում` 1235-ով»,–ասաց Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ դեռ 2019թ.–ի ամռանը հայտնի դարձավ, որ Շտապօգնության ծառայության պարկը թարմացվել է՝ տրամադրվել է 49 մեքենա: