ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Մա՛հ Ամերիկային». Իրանում հրաժեշտ են տալիս գեներալ Ղասեմ Սոլեյմանիին
Նշենք, որ Իրանում այսօր վաղ առավոտյան ավտոբուս էր շրջվել, որի հետևանքով 20 մարդ է մահացել, ևս 24-ը վիրավորվել են։
«Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով մահացածները Իրանի քաղաքացի են եղել»,–ասաց նա։
Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը նշել է Իրանի ավիաաղետի հիմնական վարկածները
Հիշեցնենք, որ ավտոբուսը շարժվել է Թեհրան-Գոմբեդե-Կավուս (Թեհրանից 500 կմ հյուսիս-արևելք) երթուղով: Նախնական տվյալներով՝ ավտոբուսը շրջվել է արգելակների հետ կապված խնդիրների պատճառով: