Հայաստանում պետք է ստեղծվեն 3 320 աշխատատեղ. ինչու է նախարարն ասում` «պետք է ստեղծվեն...»

Կառավարությունը 2019 թվականի ընթացքում 212 միլիրադ դրամի արտոնություն է տրամադրել տնտեսվարողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. 2019թ–ի ընթացքում ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություններ է տրամադրել 57 ընկերության, որոնց ընդհանուր ներդրումները 212 մլրդ դրամ են։ Այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Դրանց շրջանակում տրամադրել ենք 14. 8 մլրդ մաքսային արտոնություն։ Այսինքն` մասնավոր հատվածը մեր տրամադրած արտոնությունների ուժով 14. 8 մլրդ քիչ մաքսատուրքեր կվճարի։ Նախատեսվում է, որ պետք է ստեղծվեն 3 320 աշխատատեղեր։ Ինչու եմ ասում` «պետք է ստեղծվեն»։ Որովհետև ծրագրերից որոշները շարունակական են, իրականացվել են ոչ միայն 2019թ–ի ընթացքում, այլև 2020, երբեմն նաև` 2021 թթ–ի ընթացքում»,– ասաց Խաչատրյանը։

Էկոնոմիկայի նախարարը հայտնեց նաև, որ 13 ծրագրերի համար հետաձգվել են նաև ԱԱՀ–ի վճարման պարտավորությունները, ընդհանուր առմամբ` 10.3 մլրդ դրամի չափով։

Վարչապետը ՀՀ քաղաքացիներին առաջարկում է նկարահանել ՀԴՄ չտվողներին և ուղարկել ՊԵԿ

Կառավարության այսօրվա` 2020թ–ի առաջին նիստում ևս ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «Անիթեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

«Այս ընկերությունն արդեն իսկ ստացել է մաքսային արտոնություն 2018թ–ին` արտադրության շարունակականությունը ապահովելու համար։ Այս որոշմամբ առաջարկվում է ներկրվող ապրանքների շրջանակն ավելացնել ևս 2.8 մլրդ դրամով և մաքսատուրքից ազատել»,– ասաց Խաչատրյանը։

«Հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի...». Փաշինյանի կանխատեսումն իրական է դարձել

Նշենք, որ «Անիթեքս» ՍՊԸ–ն տեքստիլ արտադրությամբ է զբաղվում Արարատի մարզում։

Ահռելի ու էժան. ԱՄԷ–ի ներդրողներին թույլ տվեցին Հայաստանում արևային էլեկտրակայան կառուցել

2018թ–ից ի վեր «Անիթեքս» ընկերությունը տրամադրվել է ընդհանուր 11.5 մլրդ դրամի ապրանքների ներկրման մաքսային արտոնություն, որի արդյունքում ընկերությունն ազատվել է 972 մլն դրամի մաքսատուրքից։

Դրա դիմաց ընկերությունը խոստացել է իր աշխատակիցների թիվը հասցնել 200-ի` ներկա 40-ի փոխարեն։

Փաշինյանի գրառման հետքերով. ինչու չի խոսվում շահումով խաղերի ու առևտրի մասին