Հայ լրագրողը Բուլղարիայում ուղիղ եթեր է մտել սառը գետից

Անտոն Հեքիմյանը Մկրտության տոնի կապակցությամբ մտել է գետը: Ընդ որում, գետում լողացել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև 4 տարեկան մի տղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Բուլղարական bTV հեռուստաալիքի թղթակից Անտոն Հեքիմյանը մտել է սառը ջրի մեջ, որպեսզի հեռուստադիտողին պատմի Մկրտության տոնի մասին։

Ալվրցյան. Կրոնափոխ հայերի համար կարող են վտանգավոր լինել մկրտության թեմայով շահարկումները մամուլում

«Իսկ ո՞ւր է Չիչին». Քիմ Քարդաշյանը մկրտության ժամանակ ցույց է տվել Փսալմին. լուսանկարներ

Ջրում մկրտությունը հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ուրիշ սլավոնական ազգերի մոտ։ Բուլղարիայում  Մկրտությունը հատկապես տարածված է Կալոֆեր քաղաքում։ Քաղաքի բնակիչները և եկվորները լողում են Թունջա գետում Հորդանանի օրը (այդպես են բուլղարացիներն անվանում Մկրտությունը)։ Պարելով թմբուկների և բուլղարական պարկապզուկի հնչյունների տակ` նրանք մտնում են ջուրը, ընդ որում, երբեմն ընկղմվում են նաև երաժիշտները։ Չգրված ավանդույթի համաձայն` այդ «սառը» գործով զբաղվում են բացառապես տղամարդիկ։ Պարի ժամանակ նրանք միմյանց են փոխանցում խաչը։

Մտնում են օրհնված ջուրը, խմում, ցողում տներում. Գյումրիում Ռուս ուղղափառ եկեղեցին նշել է մկրտության տոնը

Հեքիմյանը կարճ ժամանակով միկրոֆոնը ձեռքին ընկղմվել է սառցե ջրի մեջ` գետից մտնելով ուղիղ եթեր։

Մկրտության տոնին մասնակցել է նաև Կալոֆերի քաղաքապետ Ռումեն Ստոյանովը։ Նա խաչը հանձնել է ամենափոքր մասնակցին` 4–ամյա Լյուբիմորին։