ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Բրիտանական մեդիադաշտը ցնցել է մադամ Տյուսոյի թանգարանի թագավորական ընտանիքի ցուցադրությունից արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի արձանները հանելու մասին լուրը։ Sun պարբերականը հայտնում է, որ որոշումը կայացել է այն բանից հետո, երբ զույգը հայտարարել է, որ ուզում է առանձին ապրել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արքայազն Հարրիի և նրա կնոջ` Մեգան Մարքլի` արքայական ընտանիքի անդամների լիազորությունները վայր դնելու մասին որոշումն առանց Բուքինգեմյան պալատի հետ նախապես համաձայնեցնելու հիասթափեցրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդին։
Բուքինգեմյան պալատի պատասխանը բավական «կտրուկ» է եղել, նշվել է, որ դա լուրջ դժվարություններ կստեղծի ընտանեկան զույգի համար։
The Sun պարբերականը նշում է, որ ամուսինների հայտարարությունը գնահատվել է որպես պատերազմ ընտանիքի դեմ, այն զայրացրել է Ուելսի արքայազնին և արքայազն Ուիլյամին։
Թագավորական հանգիստ. ինչպես են արձակուրդներն անցկացնում արքայազն Ուիլյամի երեխաները
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը` Մեգան Մարքլը, Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո սենսացիոն հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնի։
Սասեքսի դքսերը մտադիր են ֆինանսապես անկախ դառնալ։ Իրենց ժամանակի մի մասը նրանք նախատեսում են անցկացնել Մեծ Բրիտանիայում, մյուս մասը` Հյուսիսային Ամերիկայում։ Ընդ որում, նրանք կշարունակեն «լիովին սատարել Ձերդ գերազանցություն թագուհուն», համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնց ղեկավարներն են, ինչպես նաև զբաղվել նոր բարեգործական նախագծերով։