Աբխազիայի խորհրդարանը դիմել է նախագահ Ռաուլ Խաջիմբային հրաժարական տալու առաջարկով

Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում երկրի ղեկավարն ուժային կառույցները բերել է ուժեղացված ռեժիմի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները որոշման նախագիծ են ընդունել, որով դիմել են Հանրապետության նախագահ Ռաուլ Հաջիմբային հրաժարական տալու առաջարկով։ Նախագծին կողմ են քվեարկել 19 պատգամավոր, 4–ը` դեմ, մեկը ձեռնպահ է մնացել։

Հրաձգություն Սուխումում, կան զոհեր և վիրավորներ. նշվում է, որ նաև «օրենքով գող» է սպանվել

Ավելի վաղ Աբխազիայի ոստիկանությունն արգելափակել է շենքը, որում գտնվում են երկրի նախագահի և խորհրդարանի նստավայրերը: Ընդդիմության ավելի քան 200 ներկայացուցիչ գտնվում էին շենքի ներսում և ոչ ոքի ներս չեն թողնում: Ցուցարարները շարունակում են պահանջել գործող նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը:

Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում երկրի ղեկավարն ուժային կառույցները բերել է ուժեղացված ռեժիմի: Նա հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում արտակարգ դրություն կհայտարարի:

Ամերիկյան զորախումբ Ախալքալաքո՞ւմ. ինչպես դա կանդրադառնա Ղարաբաղյան հակամարտության վրա

Ընդդիմադիր պատգամավորներից մեկը հայտնել է, որ ցուցարարները բանակցություններ են պահանջում նախագահի հետ և ասում, որ քանի դեռ նա հրաժարական չի տվել, իրենք ոչ մի տեղ չեն գնա:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցի պատճառ է դարձել 2019-ի նոյեմբերին Սուխումի ռեստորաններից մեկում տեղի ունեցած փոխհրաձգությունը, ինչպես նաև երկրում տիրող բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակն ու կոռուպցիան: