Տարվա առաջին ուրախացնող լուրը. Հաղպատ տանող ճանապարհը հիմնանորոգվում է

Որոշ հատվածներում Հաղպատի տանող ճանապարհը կլայնացվի, ջրահեռացման համակարգը նույնպես կբարեկարգվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը. «ուրախացնող լուրը» Facebook  սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ բյուջեից հատկացված միջոցներով։ Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան ճանապարհն անցնում է Հաղպատ բնակավայրով։ Ճանապարհային բարեկարգ ենթակառուցվածքը կխթանի ոչ միայն տարածաշրջանի զբոսաշրջային հետաքրքրության աճին, այլև Հաղպատի բնակիչների կենսապայմանների բարելավմանը»,–գրել է նախարարը։

Ինչպես Իրան բեռներ տանել, կամ նոր ճանապարհ դեպի արտաքին աշխարհ

Պապիկյանի խոսքով` հիմնանորոգման շրջանակում նախատեսված է շարունակել հողային աշխատանքները, իրականացնել ջրահեռացման համակարգի, երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ. որոշ հատվածներում ճանապարհը կլայնացվի։

Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր և կոչով դիմել ներդրողներին

Հիշեցնենք, որ 2019-ին Հայաստանում նորոգվել և կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ, իսկ 2020 թվականին նախատեսում են 502 կմ ճանապարհ նորոգել։