Համացանցում են հայտնվել Իրաքում ԱՄՆ բազաների հրթիռակոծության առաջին կադրերը

Համացանցում հայտնված կադրերում երևում են իրանական հրթիռների հետևանքով հասցված փլուզումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Իրաքում ամերիկյան Էյն ալ–Ասադ ռազմաբազայի հրթիռակոծությանն առաջին կադրերը հայտնվել են համացանցում։

Ավելի վաղ համացանցում հրապարակվել էին ամերիկյան ռազմաբազայի ավերածության արբանյակային լուսանկարները։

Արթուր Վանեցյանը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում

Հիշեցնենք` հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ, որոնք երկուսն էլ մահացել էին։ Վաշինգտոնում համարում են, որ նրանք առնչություն ունեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա կատարված հարձակման հետ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողության մեկնարկի մասին։ Հունվարի 8–ի գիշերը Իրանը հրթիռակոծել է Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։ 

Հարվածներից հետո Իրանը հայտարարել է առնվազն 80 զինվորականի մահվան մասին։  Վաշինգտոնը հայտարարել է, որ ոչ ոք չի տուժել, վնասվել են միայն շենքերն ու տեխնիկան։

Իրանի տնտեսության թուլացումը Հայաստանի համար վատ հետևանքներով է հղի. իրանագետ