ՌԱԴԻՈ

Տոնոյան. «Իրավիճակը ծայրաստիճան սրված է, սպասում են ամերիկյան կողմի պատասխանին»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի իսլամական հանրապետության կողմից Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների գիշերային հրթիռակոծությանը:
Sputnik
Տոնոյան. «Իրավիճակը ծայրաստիճան սրված է, սպասում են ամերիկյան կողմի պատասխանին»

Անցնող գիշեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողության մեկնարկի մասին։ «Երկրր–երկիր» դասի հրթիռներն Իրանից  ուղարկվել են Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ ու Էրբիլում գտնվող բազաներ, որտեղ տեղակայված է ԱՄՆ–ի բանակի զորակազմը։ Ընդհանուր առմամբ, բաց է թողնվել ավելի քան 10 բալիստիկ հրթիռ։

«Մա՛հ Ամերիկային». Իրանում հրաժեշտ են տալիս գեներալ Ղասեմ Սոլեյմանիին

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ՝ չնայած հնչել էին հայտարարություններ, որ լինելու է ահեղ վրեժ, այդուհանդերձ, իրանական գործելաոճն այնքան էլ սպասելի չէր, այդ թվում նաև ամերիկացիների համար: 

«Իրանցիներն ամերիկյան բազաները հրթիռակոցեին գիշերվա ընթացքում և տեղեկատվության համաձայն՝ Իրանի տարածքից: Իրանական կործանիչները նույնպես հատել են Իրաքի օդային տարածքը: Իրավիճակը ծայրաստիճան սրված է, և բոլորը սպասում են, թե այս ամենի կապակցությամբ ինչպիսի որոշում կկայացնի կամ ինչ պատասխան կտա ամերիկյան կողմը, կգնա՞ արդյոք էսկալացիայի, թե՞ կփորձի խաղաղ հանգուցալուծման տարբերակ գտնել»,- նշում է իրանագետը:

Արտյոմ Տոնոյանի փոխանցմամբ՝ իրանական մզկիթի վրա վրեժխնդրության կարմիր դրոշի բարձրացումը պայմանավորված է իրանցիների ավանդական կրոնական աշխարհայացքով: Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ իրականացված գործողությունները համընկան Սոլեյմանիի հուղարկավորության ժամի հետ: 

«Խելագար Թրամփ». սպանված գեներալի դուստրը «սև օրեր» է խոստացել ԱՄՆ նախագահին

Անդրադառնալով իրանական կողմի հայտարարությանը, ըստ որի՝ հարվածներ կհասցվեն տարաշածրջանային այն երկրներին, որոնք իրենց տարածքը կտրամադրեն ամերիկյան զինուժին՝ Իրանին հրթիռակոծելու համար, Արտյոմ Տոնոյանը մատնանշում է մասնավորապես Ադրբեջանին, որտեղ առկա է իսրայելական ակտիվ ներկայություն, թեև ադրբեջանական կողմն, իրանագետի փոխանցմամբ, վերջին շրջանում բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում իր տարածքը տրամադրել հարևան երկրին հրթիռակոծելու նպատակով: 

Արտյոմ Տոնոյանի համոզմամբ ՝ չի կարելի բացառել լայնածավալ պատերազմի սկսումը, սակայն պետք է սպասել ու հասկանալ, թե ինչպիսի որոշում կընդունի ամերիկյան կողմը:

Ինչ հետևանքներ կունենա իրանցի գեներալի սպանությունը Հայաստանի ու տարածաշրջանի համար