ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Տրանսպորտային միջոցը առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված վիճակում վարելու փաստով կազմված արձանագրությունը այլևս չի բեկանվելու։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում կատարված փոփոխության արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում իրավախախտման հատկանիշները վերացնելը, այն է՝ թաղանթապատումը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտումը վերացնելը կամ վարագույրը հանելը այլևս չի ազատում վարչական պատասխանատվությունից»,– նշված է հաղորդագրության մեջ։
55 ավտոմեքենա տոնածառի են վերածվել. հայ երիտասարդների հետաքրքիր գաղափարը. տեսանյութ
Նշենք, որ Վարչական իրավախախտումների օրենսգրքի նշված հոդվածի համաձայն` ապակիների, ինչպես նաև արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ կամ վարագուրապատված (բացառությամբ տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի կողմից տեղադրված հետևի դիտապակու կամ հետևի կողային ապակիների ցանցավոր վարագույրների) տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն` 50 հազար դրամ:
Սահնակի փոխարեն տաքսի. ինչպես Մարությանը որոշեց Ձմեռ պապ դառնալ. տեսանյութ