ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Շատ ցավալի է Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման լուրը. Twitter–ի իր էջում այս մասին գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թեհրանի մոտակայքում այսօր «Ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռ է կործանվել։ Boeing 737–ում եղել է 167 ուղևոր ու անձնակազմի 9 անդամ։ Իրանի արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն` օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
«Իմ խորին ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին ու նրանց ընկերներին»,–գրել է նախարար։
Հիշեցնենք, որ ուկրաինական ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Նախնական տվյալների համաձայն` պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։