ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. 12 տարի հետախուզման մեջ գտնվող տղամարդը, որի դիակը հայտնաբերվել էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, հանկարծամահ է եղել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«59–ամյա Սաղաթել Սաղաթելյանը հանկարծամահ է եղել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ հունվարի 6-ին Ձորաղբյուր գյուղի տներից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Ըստ տեղեկությունների` Սաղաթելյանին մահացած է հայտնաբերել նրա 36-ամյա որդին՝ Տիգրան Սաղաթելյանը, որը Երևանի քաղաքապետարանի ջրային կառույցների փոխտնօրենն է։
Գեղարքունիքում դռան փականից կախված երեխայի մոտ դրական դինամիկա կա
Սաղաթել Սաղաթելյանը 2008 թ. սեպտեմբերի 9-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 2-րդ մասի 3-րդ կետի, 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի և 272-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքներով:
Արմավիրում հայրը փրկել է որդու կյանքը