Պայթյուն Գավառի տներից մեկում. կա տուժած. տեսանյութ

Տուժածը հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Գավառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ տուժել է։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունվարի 8-ին, ժամը 13:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում, կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Հայաստանում Ամանորը ոչ բոլորի համար է տոնական եղել. տուժածների թիվը համարյա հասել է 100-ի

Պարզվել է, որ Սայադյան փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ Պապին Մ.) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է խոհանոցի պատը՝ մոտ 8 քմ, վնասվել՝ պատուհաններն ու դուռը։

Ճայթուկը պատահաբա՞ր է պայթել, թե՞ աղջնակն է այն պայթեցրել. հերթական դեպքը Շիրակի մարզում

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն 1973 թ. ծնված Արայիկ Մ.-ն հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են տունը և սահմանազատել տարածքը: