Մարալիկում լարված իրավիճակ է. բնակիչները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը. լուսանկարներ

Առողջապահության նախարարության աշխատակիցներն արդեն մեկնել են Մարալիկ, որտեղ բնակիչների հետ բանակցություններ է վարում Շիրակի մարզպետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի բնակիչները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ նրանք պահանջում են չեղարկել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման որոշումը։ Այդ բաժանմունքը սպասարկում է Անի խոշորացված համայնքի 17 բնակավայր։

Մարալիկում լարված իրավիճակ է. բնակիչները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը. լուսանկարներ

Այս պահին բնակիչների հետ բանակցություններ է վարում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Սակայն բնակիչները և բաժանմունքի աշխատակիցները սպասում են առողջապահության նախարարության ներկայացուցիչներին։

«Միլիոններ են ծախսել ու էդ հիվանդանոցը սարքել, ինչի՞ համար, որ տարիներով չի գործում, բոլոր կառույցները փակեցին՝ զինկոմը, հարկայինը, հիմա էլ հիվանդանոցը: Մարալիկում միայն երաժշտական դպրոցն է մնացել: Ինչո՞ւ է Մարալիկը քաղաք կոչվում, եթե ոչ մի կառույց ու հիվանդանոց չպետք է գործի»,- նշեցին բնակիչները։

Մարալիկում լարված իրավիճակ է. բնակիչները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը. լուսանկարներ

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նախարարության աշխատանքային խումբն արդեն մեկնել է Մարալիկ` հանդիպելու բուժանձնակազմին, որոնք ծննդատան փակման պատճառով քաղաքացիների հետ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը։

Մարալիկում լարված իրավիճակ է. բնակիչները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը. լուսանկարներ

«Առողջապահության նախարարությունը հետևում է Մարալիկում ծավալվով իրադարձություններին, որտեղ ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը»,–ասաց նա հավելելով, որ նախարարության աշխատանքային խումբն արդեն մեկնել է Մարալիկ:

Մարալիկում լարված իրավիճակ է. բնակիչները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը. լուսանկարներ

Հիշեցնենք` երեկ Առողջապահության նախարարությունը Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հետ կապված պարզաբանում էր տարածել։

Համաձայն առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։

«Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ...». Արսեն Թորոսյան

«Սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարացված չէ ծախս-արդյունավետության և թե ինչն առավել կարևոր է՝ մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի»,– նշված էր պարզաբանման մեջ։

Ըստ տվյալների`2018 թվականին Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայությունից օգտվել է 126 ծննդկան, իսկ 2019-ին`105:

Առողջապահության նախարարության տվյալներով` Մարալիկի ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։

Հաշվի առնելով նշվածը` նախարարությունը համարում է, որ բնակչի համար շատ ավելի անվտանգ է ի սկզբանե դիմել կամ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ և սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն, ինչը կնպաստի մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությանը։

Հիշեցնենք, որ տարեվերջին Գյումրի կատարած այցի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով Մարալիկի առողջության կենտրոնին ու մասնավորապես ծննդատան գործունեությանը, նշել էր, որ Մարալիկում, ամենայն հավանականությամբ. իրականացվելու է միայն առողջության առաջնային պահպանում:

«Մանկաբարձն ասաց` ինձ նմաններին վառել է պետք». ինչպես են կանայք ՄԻԱՎ–ով ապրում Հայաստանում