Հարձակվել են տարադրամի կետի վրա. իրավապահները պարզել են հանցագործի ինքնությունը

Անհայտ անձը հարձակվել էր Երևանի առևտրի կենտրոններից մեկի տարածքում գործող փոխանակման կետի աշխատակցի վրա և դանակը թափահարելով` պահանջել իրեն հանձնել տարադրամի կետում եղած գումարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Ամանորի հանգստյան օրերին տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում կատարած 32 տղամարդը կալանավորված է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հերթական զինված և դիմակավորված հարձակումը Երևանում. թալանել են «Բոքոնիկը»

2020 թվականի հունվարի 4-ին, ժամը 20:20-ին, նա մտել էր առևտրի կենտրոնի տարածքում գործող փոխանակման կետի տարածք, հարձակվել կետի աշխատակիցներից մեկի վրա և դանակը թափահարելով` պահանջել իրեն հանձնել տարադրամի կետում եղած գումարները։

Բայց, հանդիպելով փոխանակման կետի աշխատակցի և նրան օգնության հասած  գործընկերոջ դիմադրությանը, դիմել է փախուստի:

Առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցներն ահազանգել  են ոստիկանություն։

Դիմակավորված անձինք Արարատի Բարձրաշեն գյուղի թոշակառու ամուսիններից գումար են հափշտակել

Քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

Արդյունքում պարզվել է հարձակում կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1987 թվականին: Նա հայտնաբերվել է , ձերբակալվել, ապա կալանավորվել։

32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (ավազակություն` զենքի գործադրմամբ):

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ