Իրանը հրթիռակոծել է Իրաքի ամերիկյան բազաները

Անցնող գիշեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողության մեկնարկի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Իրաքի բազային (որից հարձակում էր եղել Իրանի քաղաքացիների ու պաշտոնյաների վրա) հասցված հարվածը ինքնապաշտպանության միջոց էր։ Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Իրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. լուսանկարներ

Ընդ որում, նա ընդգծել է, որ Թեհրանը չի ձգտում պատերազմի։

«Մենք չենք ձգտում էսկալացիայի կամ պատերազմի, բայց պաշտպանելու ենք մեզ ցանկացած ագրեսիայից», – ավելացրել է նա։

Անցնող գիշեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողության մեկնարկի մասին։ «Երկրր–երկիր» դասի հրթիռներն Իրանից  ուղարկվել են Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ ու Էրբիլում գտնվող բազաներ, որտեղ տեղակայված է ԱՄՆ–ի բանակի զորակազմը։ Ընդհանուր առմամբ բաց է թողնվել ավելի քան 10 բալիստիկ հրթիռ։ Նախնական տվյալների համաձայն` զոհեր չկան։

Իրանում երկրաշարժեր են գրանցվել

Ընդ որում` CNN–ն այսօր հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄՆ–ի տարածքում, եթե Վաշինգտոնը պատասխանի Իրաքում ԱՄՆ–ի բազաներին հասցրած հրթիռային հարվածներին։ Իրանի տարածքում ռմբակոծության դեպքում նաև սպառնացել են հարվածներ հասցնել Դուբային ու Հայֆային (Իսրայել)։

NBC News հեռուստաալիքի տվյալների համաձայն` Իրանը պատրաստ է այլևս հարվածներ չհասցնել ԱՄՆ–ի օբյեկտներին, եթե նրանք չպատասխանեն այսօրվա հարվածներին։

Հայեր կամ ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են Իրանում կործանված ինքնաթիռում. ՀՀ ԱԳՆ–ն պարզում է

«Սակայն եթե ԱՄՆ–ն պատասխանի, Իրանը կհարձակվի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաների վրա», – եթերում ասել է Թեհրանում հեռուստաալիքի թղթակիցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ժողով է գումարել ազգային անվտանգության թեմայով։ Այսօր այդ առիթով պաշտոնական հայտարարություն է լինելու։