Իրանում կործանված Boeing-737 ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ

Իրանում կործանված Boeing-737 ինքնաթիռի 167 ուղևորներից ու անձնակազմի 9 անդամներից ոչ մեկը Հայաստանի քաղաքացի չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Իրանում կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հրապարակվել է Իրանում ինքնաթիռի կործանման տեսանյութը. ԶԼՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ուկրաինական Boeing 737-8KV ինքնաթիռը հունվարի 8-ին թռիչքից անմիջապես հետո կործանվել Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի մոտակայքում։ Մահացել են ինքնաթիռում գտնվող 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները։

«Ըստ նախնական տվյալների՝  Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների չկան»,–հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Իրանը հրթիռակոծել է Իրաքի ամերիկյան բազաները

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Boeing 737 ինքնաթիռի կործանման հիմնական պատճառը շարժիչի այրումն է եղել։