Իրանում երկրաշարժեր են գրանցվել

Ցնցումները գրանցվել են «Բուշեհր» ատոմակայանից ոչ հեռու գտնվող տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Իրանում 4,9 և 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ցնցումները եղել են «Բուշեհր» ատոմակայանից ոչ հեռու։

Իրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. լուսանկարներ

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) հաղորդում է, որ 4,9 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 2.20-ին։ Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից 10 կիլոմետր հարավ-արևելք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։

4,5 ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 3.19-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից 17 կիլոմետր հարավ-արևելք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։