Իրանի երկրաշարժը Հայաստանում արձանագրվել է, բայց չի զգացվել

ՀՀ սեյսմիկ պաշտպանության ծառայության սարքավորումներն արձանագրել են գիշերն Իրանի տարածքում գրանցված ստորերկրյա ցնցումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Իրանի տարածքում գիշերը գրանցված երկրաշարժը Հայաստանի տարածքում չի զգացվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը։

Հայտնի է ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը

«Երկրաշարժ գրանցվելն ու զգացվելը տարբեր բաներ են։ Մենք օրական շատ թույլ երկրաշարժեր ենք գրանցում նույնիսկ Հայաստանի տարածքում, որ ոչ ոք չի զգում։ Անգամ եթե Ճապոնիայում է գրանցվում հզոր երկրաշարժ մենք գրանցում ենք, բայց դա չի նշանակում, թե մենք դա զգացել ենք»,– պարզաբանեց Մարգարյանը։

Ինչ վերաբերում է հարևան Իրանի տարածքում գրանցված երկրաշարժին, որը պաշտոնական հաղորդագրության համաձայն 4.9 բալ ուժգնություն է ունեցել, Հայաստանի սեյսմիկ կայաններն այն ևս արձանագրել են։

Իրանը հրթիռակոծել է Իրաքի ամերիկյան բազաները

«Մեր դիտացանցը գրանցում է ամեն ինչ։ Մենք ընդհանրապես աշխարհի ցանկացած կետում, Հայաստանից ցանկացած հեռավորության վրա գտնվող ուժեղ երկրաշարժերը գրանցում ենք։ Իրանում տեղի ունեցած երկրաշարժը ևս գրանցվել է` 2.5 մագնիտուդ ուժգնությամբ»,– ասաց Մարգարյանը։

Հիշեցնենք` անցած գիշերը Իրանում 4,9 և 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել` «Բուշեհր» ատոմակայանից ոչ հեռու, Բորազջան քաղաքից 10 կիլոմետր հարավ-արևելք։

«Շատ ցավալի է Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման լուրը». Մնացականյան

Բորազջան քաղաքը գտնվում է Իրանի հարավ–արևմտյան հատվածում` Պարսից ծոցին հարակից հատվածում։