ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ձմեռը և հատկապես Նոր տարին գրեթե բոլորի մոտ ասոցացվում են երեք հիմնական բույրերի հետ` փայտի, ցիտրուսների և դարչնի։ Մենք կավելացնեինք նաև «Մայրաքաղաքային աղցանի բույրը, բայց, ցավոք, օծանելիքի արտադրությունը դեռ չի մշակել ժողովրդի մեջ այդքան տարածված նախուտեստի օծանելիքի բանաձևը։ Իսկ ահա վերոնշյալ բաղադրիչները հաճախ են դառնում բազմաթիվ օծանելիքների բուրմունքի հիմքը (կամ ինչպես ասում են պարֆյումերները` սրտի նոտաները)։
Պատռած ջինսեր, օնլայն ծանոթություններ. այն, ինչն արգելված էր երեկ, այսօր դարձել է նորաձև
Եթե փայտի նոտաներ եք նախընտրում, ապա ուշադրություն դարձրեք Tom Ford–ի ներկայացրած օծանելիքների շարքին։ Այս ապրանքանիշը հայտնի է բավական խիտ հոտերով, որոնց գլխավոր ակորդը հենց փայտն է։ Մեր խմբագրության ֆավորիտը Amber Absolute օծանելիքն է` խիտ և հագեցած բույրով, որում փայտի հոտից բացի զգացվում է նաև վանիլի ու խնկի բույրը։ Նշենք, որ այս օծանելիքը կարող են օգտագործել թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Բացի դրանից, Amber Absolute–ը կայուն «բնավորություն» ունի. գնորդներից ոմանք նշում են, որ բույրը մարմնի վրա պահպանվում է մինչև 12 ժամ, իսկ հագուստի վրա` ավելի քան մեկ շաբաթ։
Դարչնամեղրաբույր օծանելիքները ևս հարմար են ձմռանն օգտագործելու համար։ Դրանք թարմացնում, առույգացնում և տրամադրություն են բարձրացնում։
Վառ, սեքսուալ և նորաձև․ Fashion-2019-ի ամենաոճային կանայք և տղամարդիկ
Այդ համատեքստում կատարյալ է Montale Honey Aoud–ի բույրը, որում զգացվում են դարչնի, քաղցր մեղրի, պաչուլիի ծաղիկների նոտաները։ Սա ևս նախատեսված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, սակայն, խմբագրության կարծիքով, բաղադրիչների նման ծաղկեփունջն ավելի հարմար կլինի կանանց համար։
Խոսենք նաև ցիտրուսային բույրերի մասին, որոնք կարծես թե ամենասիրվածն են ու տարածվածը հայ հասարակության գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում։ Ուշադրություն դարձրեք Yves Saint Laurent–ի Opium Rouge Fatal բույրին. այն չափավոր քաղցր է և մի փոքր էլ «կծու»։ Opium Rouge Fatal–ի «վերևի նոտաները» կազմված են մանդարինի, բերգամոտի և հովտաշուշանի բույրից, իսկ բույրին սրություն է հաղորդում համպարի և մեխակի համադրությունը։