Հրապարակվել է Իրանում ինքնաթիռի կործանման տեսանյութը. ԶԼՄ

Թեհրանի մոտակայքում կործանված ուղևորատար ինքնաթիռի տեսանյութի հեղինակը պնդում է, որ այն ավիավթարի ժամանակ է նկարահանել։
Sputnik

Սոցցանցերում Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման տեսանյութ է հայտնվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կադրում սկզբում ընկնող այրվող կետ է երևում, հետո պայթյուն է լսվում։

​Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թեհրանի օդանավակայանում հաստատել են ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունը, սակայն մանրամասները հայտնի չեն։ Boeing 737–ում եղել է 167 ուղևոր ու անձնակազմի 9 անդամ։

Իրանի արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն` օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։

Իրանը հրթիռակոծել է Իրաքի ամերիկյան բազաները

Ուկրաինական ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Նախնական տվյալների համաձայն` պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։

Արդեն նաև կործանման վայրից տեսանյութ է հրապարակվել։