ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայաստանի արտգործնախարարությունը պարզում է` արդյո՞ք հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ են եղել Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռում։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ուկրաինական Boeing 737-8KV–ը կործանվել է այսօր թռիչքից անմիջապես հետո, Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի մոտակայքում։ Մահացել են ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ` 167 ուղևորն ու անձնակազմի 9 անդամը։