ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող երեխաներին այսօր յուրօրինակ անակնկալ էր սպասում։ Նրանց արթնացրին ալպինիստ Ձմեռ պապերը, որոնք մագլցելով բուժկենտրոնի պատերով` պատուհաններից մտան հիվանդասենյակներ։
Սահնակի փոխարեն տաքսի. ինչպես Մարությանը որոշեց Ձմեռ պապ դառնալ. տեսանյութ
Երեխաները ծափերով դիմավորեցին Ձմեռ պապերին, ոմանք նույնիսկ բանաստեղծություն արտասանեցին։ Իհարկե Ձմեռ պապերը դատարկաձեռն չէին եկել երեխաների մոտ։ Փոքրիկները գրեթե անմիջապես սկսեցին բացել իրենց նվերները։
Հայաստանում Ամանորը ոչ բոլորի համար է տոնական եղել. տուժածների թիվը համարյա հասել է 100-ի
Տոնական միջոցառման նախաձեռնողը Լեռնային տուրիզմի և ալպինիզմի հայկական ֆեդերացիան էր։
Հրավառության «գինը». 10–ամյա Տավրոսը հույս ունի, որ կորցրած ցուցամատը հետո կվերականգնվի