Չվերթեր չեն հետաձգվել. Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ թռիչքները իրականացվել են

Հայաստանի Հանրապետության քաղավիացիան Իրան և Իրաք չվերթեր չիրականացնելու նախազգուշացումներ չի տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik.Հայաստանից Իրան և Իրաք ուղևորափոխադրող ինքնաթիռները թռչում են առանց սահմանափակումների, Sputnik Արմենիային ասացին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Առայժմ կոմիտեն որևէ նախազգուշական հայտարարություն չի տարածել Հայաստանի միջազգային օդանավակայաններից` «Զվարթնոցից» և «Շիրակից» Իրանի կամ Իրաքի օդային տարածքով կատարվող թռիչքների հետ կապված:

Հայաստանում Իրանի փոխդեսպանն ամերիկյան գործողությունն ահաբեկչություն է համարում

«Բոլոր թռիչքներն իրականացվում են սովորական ռեժիմով։ Համենայնդեպս, մենք որևէ տեղեկություն չենք ստացել, որ Երևանից Թեհրան կամ այնտեղից չվերթները շեղվել են ժամանակացույցից», - ասացին կոմիտեի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ այսօր, ժամը 15:08 - ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Թեհրանից եկած հերթական ինքնաթիռը, ժամանակին` ժամը 10:53-ի սահմաններում, մեկնել է նաև Թեհրան թռչողը:

Իրանում ավիավթարից մեկ օր առաջ ուկրաինական ինքնաթիռը Երևանում է եղել

Երևանից Թեհրան և հակառակ ուղղությամբ շաբաթական 4 չվերթ են իրականացնում հայկական «Արմենիա» ավիաընկերությունը և իրանական «Mahan Air»-ը։ Շաբաթը մեկ անգամ թռիչք կա նաև դեպի Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ։  Fly Erbil ընկերության կողմից դրանց դադարեցման կամ կասեցման հայտեր չեն ստացվել:

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» նախագահը չկարողացավ զսպել արցունքները. տեսանյութ