Արփինե Հովհաննիսյանը փեսացուի հետ նոր լուսանկար է հրապարակել

Նախկին նախարարը փեսացուի հետ դեռ Լոնդոնում է, որտեղ տեղի է ունեցել նրանց նշանադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը փեսացուի` պլաստիկ վիրաբույժ Արշակ Մնացականյանի հետ լուսանկար է հրապարակել Լոնդոնից։

«Ու կրկին Լոնդոն... Չնայած սառը ու մռայլ եղանակին անբացատրելի ձգողականություն ունեցող քաղաք է»,– լուսանկարին կից գրել է նա։

Արփինե Հովհաննիսյանի նշանադրության մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 28-ին։ Նա փեսացուի հետ լուսանկար հրապարակեց` ցուցադրելով նշանադրության մատանին։

Ավելի ուշ նա Լոնդոնի ֆոնին մեկ այլ լուսանկար էլ հրապարակեց Instagram-ում։ Այդ լուսանկարում կրկին երևում էր նշանադրության մատանին։

«Ճնշեց, համոզեց։ Engaged»,– լուսանկարին կից գրեց նա։

Դրան հաջորդող մյուս բոլոր լուսանկարները կրկին Լոնդոնից են։

Հայտնի է, որ Արշակ Մնացականյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության գծով փոխտնօրենն է։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

Ըստ ԶԼՄ–ների հրապարակած տեղեկությունների` նրանք առաջին կուրսում միմյանց հետ են սովորել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի տարբեր հոսքերում։ 1 տարի սովորելուց հետո Արշակը հեռացել է այդ ֆակուլտետից և ընդունվել բժշկական համալսարան։ Այդ տարիներին Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանն իրար չեն ճանաչել։ Ծանոթացել են այս տարի կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։

Հարսանիք Հյուսիսային պողոտայում՝ ամանորյա երգերի և Ձմեռ պապերի ուղեկցությամբ. տեսանյութ

Արփինե Հովհաննիսյանը 36 տարեկան է դարձել դեկտեմբերի 4-ին։ Ծննդյան օրը նրանք հայտարարել են, որ հանդիպում են միմյանց հետ։

Ռուս հարսնացուն իր հարսանիքի ժամանակ երգում է «Ջան, բալես, բալես» երգը․ տեսանյութ