Արմավիրում հայրը փրկել է որդու կյանքը

Երիտասարդը գտնվում վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Արմավիրում հայրը կանխել է որդու ինքնասպանության փորձը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ, կեսգիշերին մոտ, անգիտակից վիճակում Արմավի քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։

Բարձր ջերմություն և ցան. Վրաստանում Ամանորը նշողներից ոմանք վերադարձել են վարակված

Ըստ շրջանառվող լուրերի՝ տղայի կյանքը փրկել է հայրը։ Նա որդուն կախված է գտել բակում ։ Տղամարդն անմիջապես պարանը կտրել է ու տղային հասցրել բուժհաստատություն։ Երիտասարդը գտնվում  վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարող անձը կալանավորվել է. ԱԱԾ