ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ` Ելենայի հանդերձանքը համացանցում ծաղրի առարկա է դարձել։ Այս մասին գրում է ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական մամուլը։
Երբ տղաները գալիս են հասարակաց տուն, տղամարդիկ հեռանում են. Զելենսկին պատասխանել է կատակին
Ելենան մեկնել է Օմանի Սուլթանություն, այցելել Ազգային թանգարան: Հատկապես քննարկվում են այն հողաթափերը, որոնք նա հագել է թանգարան այցելելիս։ Նա հողաթափերը համադրել է սպիտակ լայն փողքերով տաբատի և շատ երկար բլուզի հետ։ Նրա տեսքն արժանացել է նաև սոցցանցերի օգտատերերի քննադատություններին: Ուկրաինայի առաջին տիկնոջ լուսանկարը հրապարակվել է Օմանի Ազգային թանգարանի Instagram-յան էջում:
Ուկրաինացի օգտատերերն անմիջապես ուշադրություն են դարձրել Ելենայի «տարօրինակ» հանդերձանքին: Նրանք սկսել են տարածել լուսանկարը` առաջին տիկնոջ հանդերձանքը համարելով ամոթալի։
«Շտապ այս ոճային իկոնայի հանդերձանքը թողարկեք Vogue–ի նոր համարում», «սա խայտառակություն է», « շնորհակալություն հայտնենք, որ սրբիչով չէ»,- գրել են նրանք։
Սա առաջին դեպքը չէ, որ Ուկրաինայի հանրությունը ուշադրություն է դարձնում Զելենսկու կնոջ հանդերձանքին:
Ավելի վաղ Ուկրաինայի առաջին տիկինը Նյու Յորքում կայացած պաշտոնական միջոցառման ժամանակ մերկ մարմնին բաճկոն էր հագել: Փորձագետները կարծում են, որ պաշտոնական միջոցառումների ժամանակ մարմինն ի ցույց դնելը վատ երևույթ է:
Ո՞վ է նա. Ուկրաինայի ապագա առաջին տիկինը` Ելենա Զելենսկայան, պատմել է իր և ամուսնու մասին