ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը` Մեգան Մարքլը, Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո սենսացիոն հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնի։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է զույգի Istagram–յան էջում:
Սասեքսի դքսերը մտադիր են ֆինանսապես անկախ դառնալ։ Իրենց ժամանակի մի մասը նրանք նախատեսում են անցկացնել Մեծ Բրիտանիայում, մյուս մասը` Հյուսիսային Ամերիկայում։
Թագավորական հանգիստ. ինչպես են արձակուրդներն անցկացնում արքայազն Ուիլյամի երեխաները
Ընդ որում, նրանք կշարունակեն «լիովին սատարել Ձերդ գերազանցություն թագուհուն», ինչպես նաև համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնց ղեկավարներն են, զբաղվել նոր բարեգործական նախագծերով։ Արդյո՞ք Հարրին և Մեգանը հրաժարվում են իրենց տիտղոսներից` դեռ պարզ չէ։
Եղիսաբեթ II–ը հրաժարվել է բնական մորթուց
Ավելի վաղ պալատի ներկայացուցիչները հայտարարել էին պարբերականին, որ օվկիանոսից այն կողմ ամուսինների տեղափոխման մասին լուրերը ոչ այլ ինչ են, քան «սպեկուլյացիա», հրաժարվելով, հետագա պարզաբանումներից։ ԶԼՄ–ները հայտնում էին, որ Հարրին և Մեգանը մտածում են հրաժարվել տիտղոսներից և մեկնել Կանադա, քանի որ զգում են, որ թագավորական ընտանիքը նրանց երկրորդ պլան է մղում` կենտրոնանալով անմիջական թագաժառանգների` արքայազն Չարլզի և արքայազն Ուիլյամի վրա։