ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք: Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մշտական կապի մեջ է EASA-ի (European Aviation Safety Agency), Եվրակոնտրոլի (European Organization for the Safety of Air Navigation), ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների հետ», -նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը և հանրությանը մշտապես կիրազեկի իր որոշումների մասին:
Հրաշքով չի նստել ինքնաթիռ. մանրամասներ Իրանում կործանված ինքնաթիռի ուղևորների մասին
Տեղեկացնենք, որ Armenia Airways ավիաընկերության իրականացվող Երևան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 10-ին, իսկ UR ավիաընկերության` Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը ս.թ. հունվարի 12-ին:
Չվերթերի փոփոխության դեպքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կտեղեկացնի մինչ չվերթերի իրականացումը:
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» նախագահը չկարողացավ զսպել արցունքները. տեսանյութ