Ինչպես է գործում ՀՀ դեսպանությունը Բաղդադում ռմբակոծություններից հետո. ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Իրաքում ՀՀ դեսպանության աշխատանքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Բաղդադում ՀՀ դեսպանությունը գործում է նորմալ և անընդհատ կապի մեջ է տեղական իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-ի էջում այս մասին գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նշենք, որ հունվարի 4-ին պայթյուն է տեղի ունեցել Բաղդադի այսպես կոչված «կանաչ գոտի» («միջազգային գոտի») կենտրոնում, որտեղ գտնվում են այլ երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունները: Բացի այդ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, ռմբակոծվել է Բաղդադի հյուսիսում գտնվող ամերիկյան «Բալադ» ավիաբազան:

Իրանում ավիավթարից մեկ օր առաջ ուկրաինական ինքնաթիռը Երևանում է եղել

Ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի` «Միջազգային գոտում» անվտանգության հետ կապված խնդիրներ չկան:

«Պայթյունները, որոնք տեղի են ունեցել մի քանի օր առաջ «Միջազգային գոտում»՝ Հայաստանի դիվանագիտական ​​առաքելությունից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, էականորեն չեն ազդել դեսպանատան աշխատանքի վրա», - գրել է Նաղդալյանը:

Միջազգային կամ կանաչ գոտին Բաղդադի կենտրոնում գտնվող շրջան է, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանությունների կառավարական օբյեկտները և շենքերը: Անվանումը ստացել է 2003-ին` Իրաքում միջազգային կոալիցիայի գործարկման մեկնարկից հետո: Տարածքը շրջապատված է փշալարերով: Համարվում է Բաղդադի ամենաապահով հատվածներից մեկը:

ՀՀ վարչապետը ցավակցել է Իրանում ավիաաղետի զոհ դարձածների հարազատներին