Ճայթուկը պատահաբա՞ր է պայթել, թե՞ աղջնակն է այն պայթեցրել. հերթական դեպքը Շիրակի մարզում

8-ամյա աղջնակին հիվանդանոց են տեղափոխել։ Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ գիշեր Շիրակի մարզի Կաքավասար գյուղից «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 8-ամյա մի աղջիկ. պատճառը երեխայի հետ պատահած անզգույշ դեպքն է։

Արմավիրում հայրը փրկել է որդու կյանքը

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ աղջկա ձեռքին ճայթիչ է եղել, որը պայթել է ու վնասել նրա ձեռքերը և դեմքը։

Երևանում տարեց կինը կախվել է իր բնակարանում

Հիվանդանոց ժամանած իրավապահները կպարզեն՝ ճայթուկը պատահաբար է պայթել, թե աղջնակն է ցանկացել պայթեցնել։

Բարձր ջերմություն և ցան. Վրաստանում Ամանորը նշողներից ոմանք վերադարձել են վարակված