ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. 2020 թվականի առաջին 8 օրերի ընթացքում Շիրակի մարզում արձանագրվել է 11 դեպք՝ նախորդ տարվա 19-ի փոխարեն: Ինչպես միշտ այս տարի ևս հիմնական դեպքերը ճանապարհատրանսպորտային պատահարներն են եղել, թեև դրանց մասին փրկարարներն ահազանգ ստանում են միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Շիրակի մարզի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնից։
«Այս տարի ձնաբքի հետևանքով արգելափակված մեքենաներ չեն եղել, փոխարենը հրդեհներ են գրանցվել. Կարմրաքարում մեքենա է այրվել, իսկ Գյումրիում` տաղավար: Գրանցվել է նաև շմոլ գազից թունավորման դեպք` Հովհունի գյուղում», - ասաց Շիրակի մարզի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Մարտին Մկոյանը:
Ձյան պակասի հետևանքով այս տարի մարզում փակ ու անանցանելի ճանապարհներին մնացած մեքենաներ չեն գրանցվել. մերկասառույցի պատճառով մեքենայի դժվարանցանելիության հետ կապված միայն 1 դեպք է գրանցվել։
Զավեշտալի զանգեր և զվարճալի կանչեր․ մեկ օր հայկական «911» ծառայության առօրյայից
«Անցած տարվա համեմատ, այս տարի կանչերը քիչ են: Փառք Աստծո, այս տարի զոհ ևս չունեք։ Անցած տարի 1 զոհ ենք ունեցել: Ընդհանուր առմամբ, Նոր տարվա առաջին 8 օրերը լավ են անցել»,-նշեց Մկոյանը։
Փլուզում` Երևանի N1 զինկոմի շենքում. կան տուժածներ. տեսանյութ
Տոնական օրերին գրանցվել են նաև կենցաղային ու խորհրդատվական կանչեր:
Շիրակի մարզային փրկարարական վարչությունում բնակիչների շնորհավորանքների պակաս ևս չեն ունեցել. իսկ փրկարարները Ամանորին էլ սովորականի պես զգոն ու պատրաստ են աշխատել: