Երևանում տարեց կինը կախվել է իր բնակարանում

Շտապօգնության բժիշկներն արձանագրել են 78-ամյա կնոջ մահն ու այդ տեղեկությունը փոխանցել իրավապահներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ հունվարի 6-ի երեկոյան սարսափելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բարբյուսի փողոց, որ օգնություն ցույց տա տարեց մի կնոջ։

Գեղարքունիքում դռան փականից կախված երեխայի մոտ դրական դինամիկա կա

Նշված հասցե հասնելով` բժիշկներն արձանագրել են 78-ամյա կնոջ մահը և այդ տեղեկությունը փոխանցել իրավապահներին։

Վթար Արցախում. զինծառայողներից մեկի վիճակը ծանր է

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ թոշակառու կինն իր բնակարանում ինքնասպան է եղել՝ պարանով կախվելով։

16–ամյա սպանված աղջիկը Երևանում վարձով էր ապրում. նոր մանրամասներ

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու դրդապատճառները։

Երևանում 2 երիտասարդի են դանակահարել