Երևանում 2 երիտասարդի են դանակահարել

Դանակահարված երիտասարդները մոտ 30 տարեկան են։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ գիշեր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել դանակահարված երկու երիտասարդ՝ մոտ 30 տարեկան։

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հակի թելով կախված են գտել

Տուժածները, որոնք ապրում են Երևանում, ստացել են դանակի մի քանի հարված։

Արարատի մարզում կին վարորդը Toyota–ով ջրանցքն է ընկել. 7-ամյա երեխայի վիճակը ծանր է

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք դանակահարվել են մայրաքաղաքում։ Ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ հարցի շուրջ պարզաբանումների ժամանակ կրքերը թեժացել են ու հանգուցալուծվել դանակահարությամբ։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

16–ամյա սպանված աղջիկը Երևանում վարձով էր ապրում. նոր մանրամասներ