Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները

Հայկական եկեղեցիներում հենց այնպես՝ հանուն գեղեցկության կամ հարմարավետության, ոչինչ չի կառուցվում․ ամեն ինչ իմաստ ունի, ամեն ինչի հետևում որոշակի խորհրդանիշներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik, Ժաննա Պողոսյան. 5-րդ դարում կառուցված Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է, բայց այն օտար աչքից վարպետորեն թաքցնում է իր բոլոր առեղծվածները։

Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները

Եթե Հայաստան այցելող օտարերկրացիները բողոքեն, որ նրանց անդադար ցույց են տալիս իրար նման եկեղեցիներ, ասեք, որ իրենց բախտն ուղղակի չի բերել զբոսավարի հարցում։ Այստեղ յուրաքանչյուր տաճար, յուրաքանչյուր վանք ու մատուռ ունի իր յուրահատուկ մթնոլորտը, իր պատմությունը, իր գաղտնիքները։ Մենք մի քանի ժամ անցկացրինք Օձունի եկեղեցու հոգևոր առջնորդ տեր Վրթանես Բաղալյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի գաղտնիքներ է թաքցնում այս վեհապանծ եկեղեցին։

Քարե «ինստագրամ»

Հաճախ եկեղեցիների պատերին կարելի է տեսնել սրբերի կամ տեղի հերոսների քանդակային պատկերներ։ Սակայն առանձին քարե «ֆոտոշարք» կա միայն Օձունում։ Երկու ահռելի քարե սյուները ստեղծված չեն ո՛չ հավասարակշռության, ո՛չ էլ գեղեցկության համար։

Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները

Ի դեպ, հայկական եկեղեցիներում հենց այնպես՝ հանուն գեղեցկության կամ հարմարավետության, ոչինչ չի կառուցվում․ ամեն ինչ իմաստ ունի, ամեն ինչի հետևում որոշակի խորհրդանիշներ կան։ Քարե սյուներին ուշադիր նայելու դեպքում կարելի է տեսնել մարդկանց հստակ պատկերների շարք։ Ըստ էության, սյուները նման են Instagram-ի ժապավենի, ուղղակի այն ներքև թերթելու փոխարեն՝ ինքդ պետք է իջնես։

Ինչու է ոչ միանձնուհի կինը թաղված Օձունի եկեղեցու բակում, կամ հայկական մայր Թերեզան

Քարե «լուսանկարները» կարող են հիանալի վիկտորինա դառնալ Հայաստանի պատմության և քրիստոնեության սիրահարների համար։ Դրանցում պատկերված են Գրիգոր Լուսավորիչը, սուրբ Հռիփսիմեն, որը հրաժարվել է ամուսնանալ հայ հեթանոս արքայի հետ, քրիստոնեություն ընդունած առաջին միապետը՝ Աբգար թագավորը (հատկանշական է, որ նա մենակ է ընդունել քրիստոնությունը, իսկ նրա թագավորությունը՝ Եդեսիան, որպես պետական կրոն թողել է հելլենիզմը) և Հայ առաքելական եկեղեցու այլ սրբեր։

Մահիկ՝ խաչի վրա

Ուշ միջնադարում մահմեդական արշավանքների ժամանակ հայերն ինչպես կարողացել են՝ պաշտպանել են իրենց եկեղեցիները։ Այսպես, որոշ քանդակների վրա Հիսուսի աչքերը նեղ են պատկերել, որպեսզի նա նման լինի թաթար-մոնղոլներին, մյուսում պատկերված է մահմեդական կիսալուսին։ Ցեղերը, տեսնելով իրենց համար սուրբ խորհրդանիշները, ձեռք չեն տվել եկեղեցուն և առաջ են անցել։

Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները

Օձունի եկեղեցի հետնապատին կարելի է տեսնել հայկական եկեղեցու համար արտառոց բան՝ կիսալուսին՝ խաչի վրա։ Կարելի է ենթադրել, որ ժամանակակից օձունցիների նախնիները փորձել են այդ կերպ փրկել եկեղեցին, բայց պարզվում է, որ այդ մահիկի հետևում այլ պատմություն կա։

Կովերը կարածեն Քոբայրում, քանի դեռ բացակայում է իրավագիտակցությունը

Օձունի եկեղեցին սկսել են կառուցել 5-րդ դարում, գործն ավարտին հասցրել 8-րդ դարում։ Հայաստանում քրիստոնեական ճանապարհի սկզբում եկեղեցիներ են կառուցել հեթանոսական տաճարների տեղերում․ առաջին հերթին՝ ընտրված հեթանոսական տարածքները սրբազան են համարել, երկրորդ՝ ժողովուրդը սովոր է եղել այցելել այդ վայրեր։ Ամենայն հավանականությամբ, Օձունի եկեղեցու տեղում տաճար է եղել՝ նվիրված արևի աստված Միհրին։ Հեթանոս հայերը պատկերել են արևը լուսնի հետ՝ արտացոլելու համար ցերեկը և գիշերը։

Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները

Հեթանոսական տաճարը քանդելուց և քրիստոնեական եկեղեցի կառուցելուց հետո ինչ-որ մեկը որոշել է «հավասարակշռել» երկու կրոնների գլխավոր խորհրդանիշները և կիսալուսին է պատկերել խաչի վրա։ Զբոսաշրջիկները հաճախ են լուսանկարվում դրա մոտ՝ կարծելով, որ խորհրդանիշը հանդուրժողականության նշան է և բարեկամության տուրք երկու կրոններին։ Նրանք ընդհանուր առմամբ ճիշտ են, բայց խոսքը ոչ թե քրիստոնեության և մահմեդականության միջև բարեկամության մասին է, այլ քրիստոնեության և հեթանոսության։

Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները

Եկեղեցու մասին շատ այլ հետաքրքիր փաստեր են հայտնի։ Վաղ միջնադարում գրել-կարդալ են սովորեցրել ոչ միայն տղաներին, այլ նաև աղջիկներին․ չլսված ֆեմինիզմ՝ այդ ժամանակվա Հայաստանի համար։ Եկեղեցում է գտնվում «Ահեղ դատաստանի» աշխարհում ամենահին բարելիեֆը՝ թվագրված 5-րդ դարով։ Բակի շիրիմներից մեկի վրա պատկերված է խորհրդային խաչ, սակայն խաչի տակ հողին է հանձնված ոչ թե Հայրենական մեծ պատերազմի հերոս, այլ 1918թ.-ի հայ-վրացական պատերազմի զինվոր։

Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները

Մեծ հաղթանակին հաջորդած օրերին ինչպես ամբողջ ԽՍՀՄ-ում, այնպես էլ Օձունում տոնել են պատերազմի ավարտը և հենց այդ ժամանակ որոշել աստղ նկարել շիրիմի վրա՝ խորհրդանշելով ժողովուրդների եղբայրություն և խաչի նկատմամբ աստղի հաղթանակ։ Աստղին մինչև հիմա ձեռք չեն տվել. այն յուրօրինակ արժեք է եկեղեցու համար՝ գրեթե այնպիսի, ինչպիսին 5-րդ դարի մասունքն է։

Օձուն. սելջուկներից փրկված «Աստվածամայրն» ու լեգենդար կաթողիկոսը

Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները