Պաշտոնյայի հորը մահացած են գտել Ձորաղբյուրում. նա 12 տարի հետախուզման մեջ էր

Մահացած տղամարդը հետախուզվում էր անչափահասի նկատմամբ սեռական գործողություններ կատարելու և թմրանյութերի հետ առնչություն ունենալու կասկածանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ տղամարդը 12 տարի հետախուզման մեջ էր։

Երևանում տարեց կինը կախվել է իր բնակարանում

Դեպքը տեղի է ունեցել երեկ` հունվարի 6-ին։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը 60-ամյա Սաղաթել Սաղաթելյանն էր, որը հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

16–ամյա սպանված աղջիկը Երևանում վարձով էր ապրում. նոր մանրամասներ

Կայքի տեղեկություններով` Սաղաթելյանին մահացած է հայտնաբերել նրա 36-ամյա որդին՝ Տիգրան Սաղաթելյանը, որը Երևանի քաղաքապետարանի ջրային կառույցների փոխտնօրենն է, իսկ մահացած Ս. Սաղաթելյանը 2008 թվականից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ), 266 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 272 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի գործածմամբ հակելը, կամ ներգրավելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, և խաբեությամբ) մեղադրանքներով:

Երևանում 2 երիտասարդի են դանակահարել