ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ հագած իր զգեստի պատճառով ծաղրի առարկա է դարձել սոցցանցերում։ Նա կարմիր գորգին է հայտնվել Valentino–ի սպիտակ զգեստով, որի վրա ոսկեգույն ու կանաչ ժապավեն կար։ Այս մասին գրում է Daily Mail–ը։
Սակայն զգեստը, որ ստեղծել է Պիերպաոլո Պիչոլին, չեն հավանել ո՛չ երգչուհու երկրպագուները, ո՛չ էլ նորաձևության քննադատները։
«Բախտդ բերել է, տղամարդ». Ռավշանա Կուրկովայի հայ ընկերը համատեղ լուսանկար է հրապարակել
Օրինակ` Twitter–ում օգտատերերը Լոպեսի զգեստը համեմատել են սուրբծննդյան նվերի տոնական տուփի հետ և նշել, որ նրա հագին արարողության ամենավատ զգեստն էր։
Արդարության համար նշենք, որ ոչ միայն Լոպեսը, այլև Ռիզ Ուիզերսփունը, Քեյթ Բլանշետը և Գվինեթ Փելթրոուն են զվարճացրել օգտատերերին։
Մասնավորապես, սոցցանցերի օգտատերերը նշել են, որ Բլանշետի զգեստը լուսամփոփի կամ եգիպտական փարավոնների հանդերձանքի է նման, իսկ Ռիզ Ուիզերսփունի զգեստը համեմատել են ծալված անձեռոցիկի հետ։
Հարրին ու Մեգանն առաջ են անցել Քիմից ու Քանյեից․ վերջին տասնամյակի ամենաթանկ հարսանիքները