Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել Ադրբեջանի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանը փորձել է առաջ գալ Տավուշի ուղղությամբ։ Հայկական կողմը ստիպված է եղել կրակ բացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել»,– նշել է նա։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ադրբեջանը մեկ զոհ ունի։