ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի` մարդատարների համար:
Տուգանք և 4 բալի կորուստ` տարվա հենց առաջին օրը. քանի խմած վարորդ է հայտնաբերել ՃՈ–ն
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արարատի մարզում կին վարորդը Toyota–ով ջրանցքն է ընկել. 7-ամյա երեխայի վիճակը ծանր է