Գեղարքունիքում դռան փականից կախված երեխայի մոտ դրական դինամիկա կա

Վարդենիսից Երևան տեղափոխված 10 տարեկան տղան վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա վիճակը դեռ ծայրահեղ ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10 տարեկան երեխայի մոտ դրական դինամիկա է նկատվում։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

Երևանում 2 երիտասարդի են դանակահարել

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայրը 10-ամյա տղային հայտնաբերել է դռան փականից կախված։

«Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան: Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկների համառ պայքարի շնորհիվ երեխայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա»,– գրել է Դերձյանը:

16–ամյա սպանված աղջիկը Երևանում վարձով էր ապրում. նոր մանրամասներ

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների` 10-ամյա Հ. Ե-ն իր քրոջ՝ 14-ամյա Վ. Ե-ի հետ հակի թելով խաղալիս է եղել։ Որոշ ժամանակ անց Հ. Ե-ի մայրը որդուն տեսել է իրենց տան դռան փականից հակի թելով կախված։ Կինն արագ կտրել է թելն ու շտապօգնություն կանչել։

Արարատի մարզում կին վարորդը Toyota–ով ջրանցքն է ընկել. 7-ամյա երեխայի վիճակը ծանր է