Դավիթ Տոնոյանն այցելել է Արցախյան պատերազմի զոհերի շիրիմներին. լուսանկարներ

Պաշտպանության նախարարը ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմի բոլոր տարիների, այդ թվում` 2016թ.–ի քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Facebook-ի իր էջում այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմում զոհված զինվորականների հիշատակին։

Տոնոյանը ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմի բոլոր տարիների, այդ թվում` 2016թ.–ի քառօրյա պատերազմի զոհերի շիրիմներին։

Հայաստանի բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալներից մեկն աշխարհում. Նիկոլ Փաշինյան

Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել նաև Վազգեն Սարգսյանի հիշատակին։

Եկեղեցին միավորել է, բայց ոչ հաշտեցրել. Թովմասյանը Փաշինյանի հետ պատարագի է մասնակցել

Այսօր` հունվարի 7-ին, Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն` մեռելոց հիշատակի օր է։

Սուրբծննդյան երեկոն ու Սուրբ ծնունդը Հայաստանում