«Ամենահայ բրազիլացին» ու Ռոման Բերեզովսկին ժամանել են Հայաստան. լուսանկարներ

Հայտնի ֆուտբոլիստն ու փորձառու դարպասապահն իրենց հմտությունները կցուցադրեն Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ղազախական «Ակտոբեից» հեռացած բրազիլացի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին և ռուսական «Սոչիի» մարզչական շտաբից հեռացած հայտնի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հունվարի 7-ին ժամանել են Հայաստան։

Բերեզովսկին պայմանագիր կկնքի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» հետ և կստանձնի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:

«Բերեզովսկին արդեն Հայաստանում է: Մաղթում ենք միայն հաղթանակներ»,- նշված է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:

Իսկ Պիզելին, որի հետ պայմանագիր կնքելու մասին ավելի վաղ հայտարարել էր «Արարատ-Արմենիան», կմիանա իր թիմին։

222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին