ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի ակումբի խմբային փուլի երկրորդ տուրի առաջին խաղում 2:1 (3:6, 7:5, 6:1) հաշվով կամային հաղթանակ է տարել ամերիկացի Թեյլոր Ֆրիցի նկատմամբ։
Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի թենիսի մրցաշարի երկրորդ փուլ
Առաջին սեթում զիջելով 3:6 հաշվով, հայազգի մարզիկը կարողացել է ոչ միայն «հավաքել իրեն», այլ նաև ցուցադրել է ապշեցուցիչ վարպետություն և հաղթանակի ձգտում։ Տրիբունաների բազմահազարանոց հանդիսատեսն արդեն պատրաստվելիս է եղել շնորհավորել ամերիկացի թենիսիստին, բայց Կարենը փոխել է խաղի ընթացքը։
«Ատում էի թենիսը, սիրում Գվենին». շնորհանդեսի ժամանակ անակնկալ մատուցեցին Օհանյանին
Երկրորդ սեթում հաղթանակ տանելով 7:5 հաշվով՝ Խաչանովը որոշիչ սեթում ուղղակի շանս չի թողել իր մրցակցի համար և խաղը հանգիստ հասցրել է հաղթանակի։ Իսկ հանդիսատե՞սը։ Հանդիպման ավարտին հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է Խաչանովին, նրա հաղթանակը ողջունել են երկարատև ծափահարություններով։
Ավստրալիայում ընթացող մրցաշարի հաջորդ խաղում Խաչանովը հունվարի 7-ին կհանդիպի Նորվեգիայի ներկայացուցիչ Վիկտոր Դուրասովիչի հետ։
Մեծ թենիսի ՀՀ ներուժի, զարգացման «եթե»-ների ու «բայց»-երի մասին. Վահե Ավետիսյան