Ծնվել է «Բանակումի» Վարոսի 2–րդ երեխան

Հայտնի զույգը մեծ խանդավառությամբ էր սպասում արու զավակի ծնվելուն։ Նրանց ուրախությանն են միացել մտերիմ ընկերները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը որդի են ունեցել։ Այս մասին նրանք գրառումներ են կատարել իրենց սոցցանցային էջերում, ուրախացնելով իրենց հետևորդներին։

«Տղես ծնվեց։ Համեցեք»,– Facebook-ի իր էջում գրել է Վահագնը։ Լուսինն էլ իր հերթին գրառում է կատարել և հայտնել որդու անունը։

«05.01.2020 Արա Խաչատրյան»,–գրել է նա։

Փոքրիկի ծնվելու առթիվ երջանկացել են նաև զույգի ընկերները։ Նրանցից մեկը տեսանյութ է հրապարակել, ցուցադրելով, թե ինչպես է ուրախ հայրիկը հիվանդանոց մտնում։

Դերասան Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը համակուրսեցիներ են եղել. միասին սովորել են Թատերական ինստիտուտում: Զույգը նշանադրվել է 2011 թվականի սեպտեմբերին, ամուսնացել 2013 թվականի ապրիլի 27–ին։

Դրսից բոլորն էլ երջանիկ են թվում. Գրիգորյանը` ընտանիքի, սերիալների ու բամբասանքների մասին

Նշենք, որ Լուսինի և Վահագնի դուստրը՝ Ռուզաննան, 6 տարեկան է:

Վահագն Խաչատրյանը հայ հասարակությանը հայտնի դարձավ «Բանակում» հեռուստասերիալից, որտեղ նա «Վարոսն» էր։