Հունվարի 6-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:
Տնօրհնեք. ավանդույթ, թե՞ նորաձևություն
Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներ` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:
Sputnik Արմենիան ձեզ է ներկայացնում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած սուրբծննդյան պատարագի ամենախոսուն կադրերը։