ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Հայաստանը կշարունակի հագեցնել իր բանակը գերճշգրիտ հրթիռներով և բազմաֆունկցիոնալ ավիացիայով, հայտնել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման։
Հայաստանի զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով համալրելը, անձնակազմի մարտական վարպետության նոր չափանիշներ սահմանելը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթ խնդիրներից է։
ՍՈւ– 30 կործանիչների առաջին խմբաքանակը ժամանեց Հայաստան. տեսանյութ
«Մեր քաղաքականությունը ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական ոլորտում ուղղված է հարվածային և կրակային խոցման, ճշգրտության և արդյունավետության ավելացմանը։ Դրա համար ծրագրվում է շարունակել համալրել բանակի զինանոցը հրթռիային, հրետանային խոցման ժամանակակից գերճշգրիտ համակարգերով և ՀՕՊ միջոցներով, ինչպես նաև, առաջին հերթին, բազմաֆունկցիոնալ ավիացիայով»,-ասվում է հաղորդագրությունում։
Ցավոք, ՊՆ-ից չեն պատասխանել Sputnik Արմենիայի մի շարք այլ հարցերի՝ պատճառաբանելով «գաղտնիությունը»։
Նշենք, որ 2019թ.–ի դեկտեմբերի 27-ին Հայաստան են հասել Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները։