Արսեն Թորոսյանը վայելում է ամանորյա արձակուրդը. լուսանկարներ

Առողջապահության նախարարը բազմիցս ապացուցել է, որ առողջ ապրելակերպի հետևորդ է։ Այս տոնական օրերին ևս նա նախընտրում է սպորտով զբաղվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ամանորյա արձակուրդն անցկացնում է Ծաղկաձորում։ Նա պարբերաբար սոցցանցային իր էջերում ակտիվ հանգստից լուսանկարներ է հրապարակում։

«Այսօր շատ ցուրտ է Ծաղկաձորում՝ -10 աստիճանի շրջանում»,–գրել է նախարարը` հրապարակելով հերթական լուսանկարը սպորտային հագուստով։

Ավելի վաղ Թորոսյանը ընտանեկան լուսանկար էր հրապարակել և գրել. «Օր 2. բուդ ու բլինչիկ չեմ կերել»։

Նա նաև հավելել էր, որ ինքն ու Նարեն (դուստրը) բացել են դահուկային սեզոնը։

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տարին չնշեց ավանդական տարբերակով։ Նա առաջինը հյուր էր գնացել Հայաստանի պատմության թանգարան։

Ո՞ւր է առաջինն այցելել Արսեն Թորոսյանը նոր տարում. նա դեռ բուդ ու բլինչիկ չի կերել

Թորոսյանի հաջորդ կանգառը եղավ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը, որտեղ դստեր հետ դիտեցին «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության 2019–ի վերջին նիստում` դեկտեմբերի 26–ին, կառավարության բոլոր անդամներին ներկայացման տոմսեր նվիրեց։

Խոզի «բուդ» և Ամանոր. քաղաքացիները կհետևե՞ն Փաշինյանի ու Հակոբյանի կոչերին. հարցում