ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Ժամեր առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ժամը 16:10-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. կա տուժած:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Ոստան գյուղի վերջնամասում 32-ամյա վարորդ Արմինե Դ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ջրատարը:
Վթար Վանաձոր-Սպիտակ-Գյումրի ճանապարհին. 4 տուժածներից 2–ը երեխաներ են
Վթարի պահին մեքենայում եղել է հինգ ուղևոր։ 28-ամյա Մարինե Դ.-ն, 33-ամյա Իրինա Դ.-ն, 29-ամյա Հերիքնազ Դ-ն, 66-ամյա Անուշ Մ.-ն և 7-ամյա Էլիզա Ա.-ն տեղափոխվել են Արտաշատի բուժկենտրոն։
Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո Մարինե, Իրինա և Հերիքնազ Դ-ները դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ 66-ամյա կինն ու 7-ամյա երեխան տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։
Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. բժշկուհուն հիվանդանոց են տեղափոխել