Խոշոր վթար Արմավիրի մարզում. կա 4 վիրավոր

Վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե պարսպին։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ «Էջմիածին» բժշկական կենտրոն. հայտնում է shamshyan.com–ը։

Վթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ

Դեպքը տեղի է ունեցել ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի գլխավոր մուտքի մոտ։ Բախվել են Mercedes մակնիշի 71 OC 100 համարանիշի և Mercedes մակնիշի 85 DS 777 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Mercedes-ներից մեկը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե պարսպին` մոտ 40 մետր առաջ ընթանալով ընկել 1 մետր բարձրությունից։

Գործ ունենք կիսագողական բարքերի հետ. Ազոյանը` իրեն ծեծելու դեպքի մասին

Վիրավորներից մեկը քաղաքացիների օգնությամբ է տեղափոխվել հիվանդանոց, մյուս երեքին` Էջմիածնի հիվանդանոցի բժիշկներն են տեղափոխել։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Ավտոպատահարներ, տուժածներ, նաև` զոհեր. ինչ իրավիճակ է ճանապարհներին Ամանորին

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։