«Սա սպառնալիք է ազգային անվտանգության համար». Փաշինյանը` հակահայկական լուրերի մասին

Հայաստանի վարչապետը վրդովված է այն ապատեղեկատվությունից, որը հայտնվել է ադրբեջանական և իրանական մամուլում ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապատեղեկատվություն է որակել իրանական մամուլում տարածված տեղեկությունը, թե իբր ինքը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հակաիրանական «հաջող» օպերացիա կազմակերպելու համար:

Թուրքիայի 3 նախարար՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների թիրախում. նրանց շարքում է ՊՆ ղեկավարը

«Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար: Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում և դառնում օրվա թրենդ: Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում և դառնում որոշ ուժերի հակահայկական ներշնչանքի աղբյուր,- գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում:

Նա չի նշել, թե կոնկրետ որ ադրբեջանական կամ իրանական հրապարակումներում են հայտնվել կեղծ լուրերը:

Միևնույն ժամանակ, Փաշինյանն ասել է, որ սա «այն դեպքն է, երբ կեղծ խոսքի ազատությունը սպառնալիք է ստեղծում երկրի ազգային անվտանգության համար:

Իրանում մարդիկ ցավակցում են իրար. Հայաստանը պետք է պատրաստ լինի նոր սրացումների

«Լուրի հեղինակները և նրանց շարժառիթները պետք է պարզվեն», - նշել է Փաշինյանը:

Ավելի վաղ, Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին իրանական գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առնչությամբ: